ԼԼիլիթ Ասատրյան

Անահիտ Մանասյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

Անահիտ Մանասյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել կենտրոնում, զրուցել անձնակազմի և շահառուների հետ։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

 
Հնարավոր է սա 5 մարդ, հիվանդանոց and տեքստ նկարն է

 

«Պաշտպանին ներկայացվել են կենտրոնում վերականգնողական բուժում ստացող անձանց առօրյան, բուժման հետ կապված հարցեր, աշխատանքների մեթոդաբանությունն ու առաջիկա ծրագրերը։
 
Հնարավոր է սա 6 մարդ, սովորող մարդիկ, հիվանդանոց and տեքստ, որում ասվում է «© RA Human Rights Defender Office www.ombuds.an» նկարն է

 

Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել կենտրոնի ղեկավարության և անձնակազմի կատարած աշխատանքը և պատրաստակամություն հայտնել իր իրավասությունների շրջանակներում աջակցել հաստատությունում վերականգնողական բուժում ստացող անձանց իրավունքների պաշտպանությանը։ Այս համատեքստում նախանշվել են համագործակցության ուղղությունները։

 

Անահիտ Մանասյանը «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի գրադարանին է նվիրել գրքեր, այդ թվում՝ իր մենագրությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում