ԱԱրսեն Մկրտչյան

Վերահսկողություն մսի շուկայում՝ Ամանորին ընդառաջ

Վերահսկողություն մսի շուկայում՝ Ամանորին ընդառաջ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Ամանորյա տոներին ընդառաջ, սույն թվականի դեկտեմբերի 15-ից, սկսում է վերահսկողություն սպանդանոցային ծագման մսի նկատմամբ իրացման ցանցում, հանրային սննդի կետերում և արտադրություններում։

Տեսչական մարմնից հիշեցնում են, որ միս-մսեղիքը պետք է ուղեկցվի դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական Ձև 5 վկայականով, միսը պետք է նույնականացվի՝ (պետք է համընկնեն մսի վրայի դրոշմակնիքի և Ձև 5 վկայականի հերթական համարը), կտրատված և սառնարան-ցուցափեղկում դրված միսը պետք է ներկայացված լինի տեղեկատվական թերթիկով (պետք է նույնական լինի Ձև 5 վկայականի և մսի դրոշմակնիքի հետ)։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում