ԱԱրսեն Մկրտչյան

Ուր դիմել, եթե բուժաշխատողի կողմից խախտվել են մասնագիտական էթիկայի կանոնները

Ուր դիմել, եթե բուժաշխատողի կողմից խախտվել են մասնագիտական էթիկայի կանոնները

Բժշկական որևէ կենտրոնում՝ թե՛ մասնավոր, թե՛ պետական, եթե բուժաշխատողի կողմից խախտվել են մասնագիտական էթիկայի կանոնները (հղում` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=160369), դիմե՛ք բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովին: Այդ մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:

 

Առողջապահության նախարարությունն անկախ փորձագետներից կազմել է հանձնաժողով, որը քննում է ոչ քրեական կամ վարչական պատասխանատվություն նախատեսող կանոնների խախտումները (հղում` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=174833):

 

Էթիկայի կանոնի ենթադրյալ խախտման հետ կապված դիմումը կարող եք ներկայացնել առողջապահության նախարարություն (հասցե` Կառավարական տուն 3) փոստով կամ առձեռն, «Էթիկայի հանձնաժողովին» վերտառությամբ, փակ ծրարով (ներառյալ կցված փաստաթղթերը և նյութերը):
 

Առողջապահության նախարարությունը համաձայն հաստատված ընթացակարգի փակ ծրարը տրամադրում է էթիկայի հանձնաժողովին:

 

Հանձնաժողովի եզրակացության արդյունքում, օրենքով սահմանված կարգով, բուժաշխատողը կարող է ենթարկվել պատասխանատվության:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում