Գյումրիում հայտնաբերվել է նախորդ ամիս անհետացած սահմանապահ ջոկատի զինծառայող Արթուր Աֆյանի դին

Գյումրիում հայտնաբերվել է նախորդ ամիս անհետացած սահմանապահ ջոկատի զինծառայող Արթուր Աֆյանի դին

Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչությունը հաստատել է պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի մահվան լուրը։

Մարտի 8-ին, ժամը 13։20-ին Գյումրի քաղաքի ոստիկանության բաժնից անհայտ տղամարդու դիակի մասին տեղեկություն է ստացվել։ Նախնական քննչական գործողությունները պարզել են, որ զոհվածը Գյումրիի սահմանապահ ջոկատի զինծառայող Արթուր Աֆյանն է: Վերջինս անհետացել էր 2015-ի փետրվարի 15-ին:

Ի դեպ, հանգստյան օրերին Գյումրիում մի շարք առեղծվածային միջադեպեր են գրանցվել, որոնց բացահայտման համար քննություն է ընթանում:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում