ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալը մտքեր են փոխանակել Երուսաղեմի հայկական թաղամասի շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալը մտքեր են փոխանակել Երուսաղեմի հայկական թաղամասի շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ

Դեկտեմբերի 11-ին Ժնևում ընթացող Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված բարձրաստիճան միջոցառումների շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Իլզե Բրանդս Քեհրիսին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ՀՀ հանձնառությունները: Հանդիպմանը քննարկվել են ԼՂ էթնիկ զտման հետևանքով Հայաստան բռնի տեղահանված 100 հազար հայության կարիքների և իրավունքների հասցեագրմանը վերաբերող հարցեր։

Նախարարի տեղակալը ընդգծել է ցեղասպանությունների կանխարգելման համատեքստում վաղ ազդարարման մեխանիզմների լավարկման, միջազգային հանրության կողմից դրանց արդյունավետ արձագանքման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Երուսաղեմի հայկական թաղամասի շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում