ԱԱնժելիկա Ժամհարյան

ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք Երևանի անձնագրային բաժանմունքներում կսպասարկվեն նաև շաբաթ օրերին

ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք Երևանի անձնագրային բաժանմունքներում կսպասարկվեն նաև շաբաթ օրերին

Առաջիկա շաբաթ օրերին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Երևանի անձնագրային ստորաբաժանումները կսպասարկեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց։ Այս մասին տեղեկացրին ՆԳՆ-ից:

«Չնայած այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը Երևանի անձնագրային ծառայություններում տեղահանության առաջին իսկ օրվանից սպասարկվում է արտահերթ ռեժիմով՝ առանց էլեկտրոնային հերթագրման պահանջի, այդուհանդերձ, տեղերում կուտակումներ են առաջանում և կենդանի հերթերը վերահսկելու դժվարություններ:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձանց Հայաստանի Հանրապետությունում հաշվառելու և փաստաթղթավորման գործընթացը պատշաճ կազմակերպելու, եղած պահանջարկը սեղմ ժամկետներում սպասարկելու նպատակով ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Երևանի տարածքային անձնագրային ստորաբաժանումներում առաջիկա շաբաթ օրերը՝ 2023 թ. դեկտեմբերի 16-ը և 23-ը, սահմանվել են աշխատանքային՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն աշխատանքային ռեժիմով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում