ԼԼիլիթ Ասատրյան

ՍԴ նախագահն ընդունել է Վասիլիս Մարագոսին

ՍԴ նախագահն ընդունել է Վասիլիս Մարագոսին

2023 թվականի դեկտեմբերի 11-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին։ Այդ մասին հայտնում են ՍԴ-ից:

 

«Ողջունելով ԵՄ դեսպանին՝ ՍԴ նախագահը բարձր է գնահատել Սահմանադրական դատարանի և ԵՄ հայաստանյան ներկայացուցչության համագործակցությունը։ Արման Դիլանյանը ներկայացրել է վերջին տարիներին համատեղ իրականացված ծրագրերի կարևորությունը, նշելով դրանց էական նշանակությունը Սահմանադրական դատարանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների համատեքստում։

 

Դեսպան Վասիլիս Մարագոսը շնորհակաություն է հայտնել ՍԴ Նախագահին՝ ԵՄ-ի հետ Բարձր դատարանի արդյունավետ համագործակցության համար։ ԵՄ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ապահովելու համագործակցության շարունակականությունն ու էլ ավելի ամրապնդելու երկկողմ բարձր մակարդակի հարաբերությունները»,- ասված է  հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում