ԿԿարմեն Ղուկասյան

Հարգանքի տուրք Ցեղասպանության զոհերի հիշատակի ու նրանց արժանապատվության միջազգային օրվա առթիվ

Հարգանքի տուրք Ցեղասպանության զոհերի հիշատակի ու նրանց արժանապատվության միջազգային օրվա առթիվ

Այսօր Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, նրանց արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն է։

Օրվա առթիվ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, գլխավոր քարտուղար Բորիս Սահակյանը և բարձրաստիճան այլ դիվանագետներ հարգանքի տուրք են մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ցեղասպանության զոհերի հիշատակի, նրանց արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը սահմանվել է ՄԱԿ-ի կողմից՝ 2015 թվականին, Հայաստանի նախաձեռնությամբ։ Օրվա հիմնական նպատակը ցեղասպանության դեմ պայքարն է՝ հիշեցումը ցեղասպանությունների արդյունքում մարդկության կրած անդառնալի կորուստների մասին։

Ցեղասպանության զոհերի հիշատակի հարգումը կարևոր քայլ է պատմական հիշողության պահպանման գործում, որը նաև ցեղասպանության կանխարգելումն ապահովելու միջոցներից է:

Դեկտեմբերի 9-ը ընտրվել է որպես հիշատակի օր՝ ելնելով այն հանգամանքից, որ հենց այս օրն է ՄԱԿ-ի կողմից ընդունվել Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան: Այսօր նաև լրանում է Կոնվենցիայի ընդունման 75-ամյակը։

Կոնվենցիան, լինելով մարդու իրավունքների ոլորտում առաջին միջազգային պայմանագիրը, ոչ միայն տվեց ցեղասպանության սահմանումը, այլև բարձրացրեց զոհերի հանդեպ արդարության և անպատժելիության վերացման խնդիրները: Կոնվենցիան վավերացրել է ՄԱԿ-ի անդամ հանդիսացող 153 պետություն։

Հայաստանը կշարունակի իր հանձնառությունը ցեղասպանության կանխարգելման գործում, այդ թվում՝ ՄԱԿ-ի շրջանակում տարբեր նախաձեռնություններով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում