ՎՎարդուհի Հարությունյան

ԱՄՆ-ը ՄԱԿ-ի ԱԽ-ում արգելափակել է Գազայի հատվածում կրակը դադարեցնելու վերաբերյալ ԱՄԷ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը

ԱՄՆ-ը ՄԱԿ-ի ԱԽ-ում արգելափակել է Գազայի հատվածում կրակը դադարեցնելու վերաբերյալ ԱՄԷ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը

ԱՄՆ-ը արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արաբական Միացյալ Էմիրությունների բանաձևի նախագիծը, որով կոչ էր արվում դադարեցնել կրակը Գազայում:

Բանաձևին կողմ են քվեարկել ՄԱԿ ԱԽ 15 անդամից 13-ը, դեմ՝ ԱՄՆ-ը, իսկ Մեծ Բրիտանիան ձեռնպահ է մնացել։ Որպես նախագծի համահեղինակներ են հանդես եկել ՄԱԿ-ի 97 անդամ երկրներ։

Բանաձևի նախագծում ասվում էր, որ Անվտանգության խորհուրդը պահանջում է անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում և ազատ արձակել բոլոր պատանդներին: Կողմերին կոչ էր արվում կատարել իրենց պարտավորությունները միջազգային իրավունքի շրջանակում, մասնավորապես՝ քաղաքացիական անձանց պաշտպանության հարցում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում