ՎՎարդուհի Հարությունյան

Դանիայում արգելվել է Ղուրանի այրումը

Դանիայում արգելվել է Ղուրանի այրումը

Դանիայի խորհրդարանն ընդունել է օրենք, որը ենթադրում է կրոնական տեքստերի, այդ թվում՝ Ղուրանի այրման արգելք: Օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 94 պատգամավոր, դեմ՝ 77-ը:

Օրինագիծը Դանիայի խորհրդարան էր ներկայացվել հոկտեմբերի վերջին: Դա բացատրվել է ահաբեկչական սպառնալիքի աճով՝ կապված բողոքի ակցիաների հետ, որոնց ժամանակ ակտիվիստներն այրել են սուրբ գրքերը։

Ավելի վաղ Դանիայում և Շվեդիայում ցույցերի ժամանակ ցուցադրաբար այրել են Ղուրանը։ Դանիան մտադրություն էր հայտնել արգելել երկրում Ղուրանի այրմամբ ակցիաների անցկացումը։ Շվեդիան, սակայն, չի պատրաստվում արգելել կրոնական գրքերի այրումը: Երկրի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնը հայտարարել է, որ նման որոշումը կպահանջի փոփոխություններ կատարել Թագավորության Սահմանադրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում