ՎՎարդուհի Հարությունյան

Հունաստանն ու Թուրքիան պետք է համատեղ աշխատեն խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ. Էրդողան

Հունաստանն ու Թուրքիան պետք է համատեղ աշխատեն խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին Աթենքում ընդունել է Հունաստանի նախագահ Եկատերինա Սակելլարոպուլուն:

Էրդողանի հոսքով՝ այժմ, առավել քան երբևէ, անհրաժեշտ է, որ Հունաստանն ու Թուրքիան համատեղ աշխատեն բարգավաճման ամրապնդման, խաղաղության և կայունության ապահովման, ինչպես նաև միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի ուղղությամբ:

«Ապագայի համար շատ ավելի օգտակար կլինի, եթե իրերին նայենք կիսով չափ լիքը բաժակի տեսանկյունից»,- ասել է Թուրքիայի ղեկավարը: Նրա խոսքով՝ իր այցի նպատակներից մեկը առևտրի ծավալը 5,5 միլիարդ դոլարից 10 միլիարդ դոլարի հասցնելն է:

Սակելլարոպուլուն իր հերթին նշել է, որ երկու երկրների միջև լարվածության նվազումը դրական կանդրադառնա համագործակցության հետագա զարգացման վրա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում