ՎՎարդուհի Հարությունյան

Ռուսաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թ. մարտի 17-ին

Ռուսաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թ. մարտի 17-ին

Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհուրդը երկրի նախագահի ընտրության օրը նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին: Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:

ՌԴ Սահմանադրության 102-րդ հոդվածի համաձայն՝ նախագահի ընտրության նշանակումը Դաշնության խորհրդի բացառիկ լիազորությունն է:

Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն նշել է, որ այդ որոշմամբ տրվում է նախընտրական արշավի մեկնարկը: «Սա կարևորագույն իրադարձություն է երկրի քաղաքական կյանքում, որը կորոշի Ռուսաստանի զարգացման հետագա վեկտորը»,- ասել է Մատվիենկոն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում