ԼԼիլիթ Ասատրյան

Երբ ձմռանը օդի ջերմաստիճանը բարձրանում է, մարդիկ մտածում են` երկրաշարժ է լինելու. Գագիկ Սուրենյանի պարզաբանումը

Երբ ձմռանը օդի ջերմաստիճանը բարձրանում է, մարդիկ մտածում են` երկրաշարժ է լինելու. Գագիկ Սուրենյանի պարզաբանումը

ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է տարածված տեսակետին, թե ձմռանը օդի ջերմաստիճանի բարձրացումը կարող է երկրաշարժի պատճառ դառնալ:

«1988 թվականի դեկտեմբերի 7-ին շատ տաք է եղել, Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +13…+15, Գյումրիում մոտ +8...+10 աստիճանի: Այս հանգամանքով է պայմանավորված այն մտավախությունը, որ երբ ձմռանը օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է, մարդիկ մտածում են, որ երկրաշարժ է լինելու: Սակայն գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մթնոլորտային երևույթները կապ չունեն երկրաբանական երևույթների հետ, դա պարզապես համընկել է: 1988թ.-ից հետո դեկտեմբերին շատ ավելի էական տաքացումներ են եղել, սակայն երկրաշարժ չի արձանագրվել»,- գրել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում