Մարտիրոս Բադալյանը ինքնանկարների յուրահատուկ հավաքածու է ստեղծել

Մարտիրոս Բադալյանը ինքնանկարների յուրահատուկ հավաքածու է ստեղծել

Նկարիչ Մարտիրոս Բադալյանը շատ ոճերում է ստեղծագործում: Գեղանկարներից, դիմանկարներից ու կոլաժներից առավել սիրում է ինքնանկարներ անել: Ինքն իրեն պատկերելու համար գույներն ու վրձինը նկարչին չեն բավականացնում: Քաոս հիշեցնող արվեստանոցում ամեն տեղ մարտիրոսներ են՝ փայտից, բրդից ու նույնիսկ մեխերից:

Կառավարվող քաոսային  սենյակում թափոններ չկան, անպիտանը դառնում է անհրաժեշտ ու վերածվում արվեստի գործի: Նկարիչն այսպես իրեն ավելի մոտ է լինում եւ ինքն իրենից չի նեղանում:

Ես-ից հետո Մարտիրոսի համար գլխավոր դերում տարեց կանայք են: Ասում է` ամենագեղեցիկն աշխարհում տատիկներն են: Ծեր կանանց գեղեցկությամբ հիանում, նրանց նոր ու հայտնի անուններով է կոչում:

Մանրամասները` տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում