ՎՎարդուհի Հարությունյան

ՀԱՊԿ ԽՎ նիստին Հայաստանի բացակայությունը չի ազդի միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու որոշման ընդունման վրա. Պանկին

ՀԱՊԿ ԽՎ նիստին Հայաստանի բացակայությունը չի ազդի միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու որոշման ընդունման վրա. Պանկին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նիստին հայաստանյան պատվիրակության բացակայությունը չի ազդի հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու որոշման ընդունման վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։

«Նրանց ֆիզիկական բացակայությունն այնքան էլ չի արգելակում մյուս անդամ  երկրների կողմից հավաքական փաստաթղթերի համաձայնեցման և ընդունման գործընթացները, որոնց նրանք շատ դեպքերում միանում են»,- ասել է պաշտոնյան:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցելու դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ նիստին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում