ԼԼուսինե Մուրադյան

ՌԴ-ի հետ միշտ ունենք քննարկելու բան. Միրզոյանը՝ Սկոպիեում Լավրովի հետ հանդիպման մասին

ՌԴ-ի հետ միշտ ունենք քննարկելու բան. Միրզոյանը՝ Սկոպիեում Լավրովի հետ հանդիպման մասին

Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների օրակարգը բազմաթիվ ոլորտներ է ընդգրկում: ՌԴ-ի հետ միշտ ունենք քննարկելու բան, և մենք մեծ հաճույքով միշտ օգտագործում ենք առիթները այդպիսի շփումներ ունենալու համար: Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին, թե որն է եղել վերջերս Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպման քննարկման առարկան:

«Այս անգամ ևս ՌԴ ԱԳ նախարարը մեզ ներկայացրեց վերջին որոշ իրադարձությունների կամ աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ իրենց տեսլականը, մենք էլ կիսվեցինք իրենց դիրքորոշումների վերաբերյալ մեր ընկալումներով և տարբեր զգայուն հարցերի շուրջ ՌԴ-ի պահվածքի, դիրքորոշումների մեր ընկալումներով»,- ասաց նախարարը:

Պատգամավորը հիշեցրեց՝ հանդիպումից հետո ԱԳՆ-ն հրապարակել է տեսանյութ, որում ՌԴ ԱԳ նախարարը բողոքում էր ՀՀ ներկայացուցչից:

«Ես տեսել եմ այդ կտորը մեր հանդիպումից, որը տարածվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից: Ըստ ամենայնի՝ ինչ-որ թյուրիմացության մասին է խոսքը:

Սերգեյ Լավրովը կարծում էր, որ հանդիպման նախաձեռնությունը եկել է ԵԱՀԿ-ում մեր մշտական ներկայացուցչից, մինչդեռ իմ ունեցած տեղեկություններն ամենևին այդպես չեն: Կրկնում եմ՝ ըստ ամենայնի, ինչ-որ տեխնիկական թյուրիմացություն է եղել, որն արժանացել է ՌԴ ԱԳ նախարարի ուշադրությանը: Խոսակցությունն այն մասին էր, թե ով է նախաձեռնել հանդիպումը, և ես ասել եմ, որ մենք չենք նախաձեռնել այդ հանդիպումը»,- պարզաբանեց նախարարը:

Հիշեցնենք, որ Սկոպիեում Լավրովի և Միրզոյանի հանդիպման ժամանակ նկարահանված կարճ տեսանյութում Լավրովը հարցրել է Միրզոյանին. «Ձեր դեսպանն ազա՞տ է իր գործողություններում և աշխատում է առանց հրահանգների՞»:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում