ՎՎարդուհի Հարությունյան

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարն այցելել է Ադրբեջան

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարն այցելել է Ադրբեջան

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Շահրամ Իրանին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, ապա այդ երկրի ռազմածովային ուժերի հրամանատարի հետ։

Ծովակալ Իրանին այցելել է նաև Ադրբեջանի ռազմածովային ուժերի զորամասեր և այս երկրի բարձրագույն ռազմաուսումնական կենտրոններ: Իրանցի հրամանատարն ընդգծել է հարևան երկրների կարևորությունը՝ նշելով, որ իր այցի հիմնական նպատակն է խորացնել հարաբերությունները պաշտպանական, հատկապես ծովային դիվանագիտության ոլորտում։

«Տարածաշրջանի անվտանգությունը կարող է ապահովվել միայն տարածաշրջանի երկրների համագործակցությամբ: Թեհրանը դեմ է տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը և դա դիտարկում է որպես անապահովություն և երկրների միջև լարվածություն առաջացնող գործոն»,- ասել է հրամանատարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում