ԼԼուսինե Մուրադյան

Նունե Հախվերդյանն ու Հասմիկ Հակոբյանն ընտրվեցին ՀՌՀ անդամներ

Նունե Հախվերդյանն ու Հասմիկ Հակոբյանն ընտրվեցին ՀՌՀ անդամներ

ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրվեցին լրագրող, արվեստի քննադատ, մեդիավերլուծաբան Նունե Հախվերդյանը և գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հասմիկ Հակոբյանը: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 6-ի նիստին ասաց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 69-ը: Երկու թեկնածուների ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 68 կողմ, 1 դեմ: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: 

Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել էր լրագրող, արվեստի քննադատ, մեդիավերլուծաբան Նունե Հախվերդյանի և գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հասմիկ Հակոբյանի թեկնածություննները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում