ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում. վարորդներն արգելափակվել են մեքենաներում

ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում. վարորդներն արգելափակվել են մեքենաներում

Դեկտեմբերի 6-ին` ժամը 00:59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են Maserati (վարորդ՝ Լ․ Հ․) և Toyota մակնիշների ավտոմեքենաները․ վարորդներն արգելափակվել են ավտոմեքենաներում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Լ․ Հ․-ն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով, իսկ Toyota մակնիշի ավտոմեքենայի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։

Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են Toyota մակնիշի ավտոմեքենան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում