Մարտի 9-ը խորհրդային տիեզերագնաց Յուրի Գագարինի ծննդյան օրն է

Մարտի 9-ը խորհրդային  տիեզերագնաց Յուրի Գագարինի ծննդյան օրն է

Նախորդ դարի կեսերին ամբողջ աշխարհի գիտական կենտրոնները պայքարում էին տիեզերքն առաջինը նվաճելու համար:

Խորհրդային Միության քաղաքացիները 1961-ի ապրիլի 12-ին շունչները պահած հետեւում էին լուրերի թողարկումներին: Բաց տիեզերք էր դուրս գալու «Վոստոկ-1» տիեզերանավը: Այդ օրը տիեզերագնաց Յուրի Գագարինը 1 ժամ 48 րոպեում պտտվեց երկրագնդի շուրջը: 

Թռիչքի հաջող ավարտից հետո Գագարինը կատարելագործում էր իր ունակությունները, սովորեցնում եւ մարզում երիտասարդ տիեզերագնացներին, ղեկավարում էր տիեզերանավերի թռիչքները:

Խորհրդային միության հերոսը զոհվեց Վլադիմիրի մարզի Նովոսելովո գյուղի մոտ, 1968-ին՝ ուսումնական թռիչքի ժամանակ։

Մանրամասները՝ տեսանյութում 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում