ՄՄարիամ Մխիթարյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Գազայում տիրող իրավիճակն անվանել է «ապոկալիպտիկ»

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Գազայում տիրող իրավիճակն անվանել է «ապոկալիպտիկ»

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը վերսկսված մարտերի ֆոնին իրավիճակը Գազայի հատվածում որակել է որպես «ապոկալիպտիկ», և, ըստ նրա, այն շարունակում է վատթարանալ:

Գրիֆիթսի խոսքով՝ Գազայում «անվտանգ վայրեր չկան»։ «Ո՛չ հիվանդանոցներում, ո՛չ ապաստարաններում, ո՛չ փախստականների ճամբարներում: Սովորական մարդկության նկատմամբ այս բացահայտ արհամարհանքին պետք է վերջ տրվի»,- շեշտել է նա:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը նաև կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները: Ավելի վաղ կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դիմել էր Իսրայելի Պաշտպանության բանակին՝ կոչ անելով խաղաղ բնակիչներին ազատել նոր տառապանքներից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում