ԱԱնժելիկա Ժամհարյան

Վիզա

Վիզա

Սահմանադրական դատարանը դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննել է «2023 թվականի սեպտեմբերի 7-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև 2009 թվականի հունիսի 21-ի՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին Փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը: 

Կառավարությունն իր` 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1840-Ա որոշմամբ հավանություն է տվել «2023 թվականի սեպտեմբերի 7-ին ստորագրված Հայաստանի և ԱՄԷ-ի կառավարության միջև 2009 թվականի հունիսի 21-ի՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին Փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:

Սահմանադրական դատարանը պարզել է .

«Արձանագրության համաձայն՝ մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատված անձնագրեր են համարվելու երկու երկրների վավերական՝ դիվանագիտական, հատուկ, պաշտոնական և սովորական անձնագրերը: Կողմերը կթույլատրեն դիվանագիտական, հատուկ, պաշտոնական և սովորական՝ 6 ամսից ոչ պակաս վավերականության ժամկետով անձնագրեր ունեցող իրենց քաղաքացիներին մուտք գործել, դուրս գալ և տարանցմամբ տեղաշարժվել իրենց համապատասխան երկրների տարածքներով՝ առանց մուտքի արտոնագրի և վճարի: Բացի դրանից, նշված անձնագրերն ունեցող Կողմերի քաղաքացիներին թույլատրվելու է գտնվել մյուս կողմի երկրի տարածքում առավելագույնը 90 օր ժամկետով:

Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության հիման վրա ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

  • մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատված անձնագրեր համարել Արաբական Միացյալ Էմիրությունների վավերական՝ դիվանագիտական, հատուկ, պաշտոնական և սովորական անձնագրերը,
  • թույլատրել դիվանագիտական, հատուկ, պաշտոնական և սովորական՝ 6 ամսից ոչ պակաս վավերականության ժամկետով անձնագրեր ունեցող Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիներին մուտք գործել, դուրս գալ և տարանցմամբ տեղաշարժվել Հայաստանի Հանրապետության տարածքով՝ առանց մուտքի արտոնագրի և վճարի,
  • թույլատրել դիվանագիտական, հատուկ, պաշտոնական և սովորական անձնագրերն ունեցող Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիներին գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 90 օր ժամկետով:

Սահմանադրական դատարանը որոշել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 7-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև 2009 թվականի հունիսի 21-ին՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին Փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

Սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում