ՄՄարիամ Մխիթարյան

Բրազիլիայի նախագահը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան սուր քննադատության է ենթարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամակցության, իր կարծիքով, հնացած համակարգը, որի կազմում են ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան։ Գերմանիայի և Բրազիլիայի միջև միջկառավարական խորհրդակցություններից հետո Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա ասել է, որ ՄԱԿ-ն այլևս չի կատարում իր դերն աշխարհում։ Ըստ Բրազիլիայի նախագահի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կառուցվածքը վաղուց հնացել է, և այդ բարձրագույն մարմնի մշտական ​​անդամներ պետք է լինեն նաև Բրազիլիան, Գերմանիան, Հնդկաստանը, Ճապոնիան, ինչպես նաև աֆրիկյան մի քանի երկիր։

Լուլա դա Սիլվան նշել է, որ Բրազիլիան և մյուս երեք պետությունները կազմում են այսպես կոչված G4 խումբը, որը պաշտպանում է ՄԱԿ-ի բարձրագույն մարմնի բարեփոխումը:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը համաձայնել է Լուլայի քննադատությանը և միացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումների կոչին` հայտնում է Reuters-ը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում