ԱԱնժելիկա Ժամհարյան

Երևանի քաղաքապետարանից անդրադարձել են ուղեվարձի թանկացման վերաբերյալ լուրերին

Երևանի քաղաքապետարանից անդրադարձել են ուղեվարձի թանկացման վերաբերյալ լուրերին

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն անդրադարձել է մամուլում և սոցցանցերում այսօր տարածված տեղեկատվությանը, համաձայն որի՝ առաջիկայում նախատեսվում է հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացում:

 
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ ներկայումս նման քննարկում, նախաձեռնություն, առավել ևս՝ որոշում, Երևանի քաղաքապետարանը չի դիտարկում:

 

Միաժամանակ տեղեկացնեմ, որ հետագայում, միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման, տրանսպորտային ցանցի բարելավման և տեխնիկական հագեցվածության ամբողջական ապահովման պարագայում կդիտարկվեն ինչպես ուղեվարձի գնային քաղաքականությունը, այնպես էլ ուղեվարձի փաթեթային (պայմանական՝ օրական, շաբաթական, ամսական և այլն) տարբերակները և սոցիալական տարբեր շերտերին առնչվող հարցեր:

 

Ցանկացած նման նախաձեռնության վերաբերյալ (քննարկումներ, հանրային լսումներ և այլն) Երևանի քաղաքապետարանի կողմից կապահովվի պաշտոնական իրազեկում»,- ասված է Կոստանյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում