ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Օ'Բրայենը կայցելի Ադրբեջան և Ռումինիա

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Օ'Բրայենը կայցելի Ադրբեջան և Ռումինիա

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը դեկտեմբերի 6-8-ը կայցելի Բաքու (Ադրբեջան), ինչպես նաև Բուխարեստ և Թուլչա (Ռումինիա): Պետքարտուղարության մամուլի գրասենյակը նշել է, որ Բաքվում պետքարտուղարի օգնականը կհանդիպի Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների ամրապնդման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության աջակցության հարցերը:

«Բուխարեստում պետքարտուղարի օգնական Օ'Բրայենը Ռումինիայի, Ուկրաինայի, Մոլդովայի և Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների հետ կմասնակցի հացահատիկի արտահանման վերաբերյալ գագաթնաժողովին և արտաքին գործերի նախարարության հետ կքննարկի ամուր երկկողմ հարաբերությունների շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում