ԱԱնժելիկա Ժամհարյան

Հայ արվեստագետները մասնակցել են Լառնակայի միջազգային HOME/HOPE բիենալեին

Հայ արվեստագետները մասնակցել են Լառնակայի միջազգային  HOME/HOPE բիենալեին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ hայաստանյան արվեստագետները մասնակցել են Լառնակայում կայացած միջազգային HOME/HOPE խորագրով բիենալեին:

Լառնակայի բիենալեի համադրող Եվա Կրաֆտի կողմից ընտրվել էին հետևյալ հայ արվեստագետները՝ Ալեքսեյ Մանուկյան (Հայաստան), Շուշանիկ Դրոշակիրյան (Հայաստան), Արմեն Տեր-Մկրտչյան (Հայաստան), Հարութ Հովսեփյան-ՀովՀար (Հայաստան), Բենջի Բոյաջյան (Իսրայել), Հերա Բույուկտաչյան (Թուրքիա), Գոհար Մարտիրոսյան (Ֆրանսիա), Ռոսանա Պալազյան (Բրազիլիա): Բիենալեին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 150 արվեստագետ, կայացել է 50 միջոցառում:

Ծրագիրն իրականացվել է Կիպրոսի արվեստի և մշակույթի փոխանակման ծրագրի շրջանակում: Բիենալեին մասնակցող արվեստագետների աշխատանքները ներկայացվել են ոչ միայն Լառնակա քաղաքում, այլև Կիպրոսի տարբեր վայրերում՝ հետաքրքրելով ինչպես տեղի բնակչությանը, այնպես ել միջազգային հանրությանը:

Հայ արվեստագետները բիենալեին ներկայացել են միասնական տաղավարով: Հայկական տաղավար են այցելել ավելի քան 7000 մարդ:

Նախագիծը ներառում էր ցուցահանդեսներ, վարպետության դասեր, դասախոսություններ, համերգներ, շոուներ և թատերական ներկայացումներ:

Հայկական տաղավարի թիմը ստեղծել է կայք, որտեղ ներկայացված է «HOME/HOPE» ցուցահանդեսի յուրաքանչյուր նկարիչ: Հրատարակվել է ցուցահանդեսի պատկերագիրքը, որտեղ զետեղված են բոլոր արվեստագետների աշխատանքները:

Լառնակայի բիենալեի թեմայի շրջանակում հայաստանյան պատվիրակները կազմակերպել էին «BioSculpt» ցուցահանդեսը, որի հիմնական նպատակն էր ցույց տալ, թե ինչպես կարող են նկարիչները և բնությունը լինել գեղեցիկ ստեղծագործությունների համահեղինակ։

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում