ԼԼիլիթ Ասատրյան

Պետք է հասկանալ` ինչու են մեր նախագծերը երկար ժամկետներով, ստանդարտ պետք է փոխել. Տիգրան Ավինյան

Պետք է հասկանալ` ինչու են մեր նախագծերը երկար ժամկետներով, ստանդարտ պետք է փոխել. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ եղավ «Նոր Արաբկիր» առողջության կենտրոն ընկերության վերանորոգման աշխատանքներին: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեցին, որ 70 տոկոս է կատարողականը:

«ենթադրում եմ` այս տարի չենք հասցնելու»,- ասաց քաղաքապետը:

Արձագանքին, թե, ըստ շինարարի, հասցնելու են, Ավինյանը պատասխանեց.

«Շինարարին ժամկետը բավական երկար է տրված, դրանց մասով էլ պետք է հասկանալ` ինչու է այդպես ստացվում, որ մեր նախագծերը երկար ժամկետներով են, ստանդարտ պետք է վերանայենք, տարիներով չենք ուզում շինարարություն անել, հիմա` եթե լավն է շինարարը, կարողանում է շուտ անել, բայց անընդհատ շինարարի բարի կամքի հույսին մնալ չարժե»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում