ՎՎարդուհի Հարությունյան

«Ռոսատոմը» և ԱՄԷԳ-ը պայմանավորվել են Զապորոժիեի ԱԷԿ-ի վերաբերյալ լայնամասշտաբ խորհրդակցություններ անցկացնել

«Ռոսատոմը»  և ԱՄԷԳ-ը պայմանավորվել են Զապորոժիեի ԱԷԿ-ի վերաբերյալ լայնամասշտաբ խորհրդակցություններ անցկացնել

«Ռոսատոմ» ռուսական պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին պայմանավորվել են հունվար-փետրվարին Զապորոժիեի ԱԷԿ-ի վերաբերյալ լայնամասշտաբ խորհրդակցություններ անցկացնել:

Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսի շրջանակում: Հանդիպման ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել Զապորոժիեի ԱԷԿ-ի միջուկային և միջուկային անվտանգության ապահովմանն առնչվող հարցերը, մասնավորապես՝ ատոմակայանում ԱԷՄԳ առաքելության աշխատանքին և գործակալության փորձագետների առաջիկա ռոտացիային, որը նախատեսված է դեկտեմբերի 5-ին:

Լիխաչովը հաստատել է, որ աջակցում է ԱԷՄԳ-ի գործունեությունը խաղաղ միջուկային էներգիան որպես էներգիայի կայուն աղբյուր խթանելու ուղղությամբ և պատրաստակամություն է հայտնել շարունակել համատեղ աշխատանքը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում