Երուսաղեմում մեկնարկել է «Քեզ հետ, Հայաստա՛ն» խորագրով հատուկ համերգաշարը

Երուսաղեմում մեկնարկել է «Քեզ հետ, Հայաստա՛ն» խորագրով հատուկ համերգաշարը

Երուսաղեմի «Հենրի Քրոաուն» համերգասրահում կայացել է «Քեզ հետ, Հայաստա՛ն» խորագրով հատուկ համերգը: Դիրիժոր եւ ջութակահար Անդրես Մուստոնենի ղեկավարությամբ Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը համերգը նվիրել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Հիշատակի մեկամյա համերգաշարը համախմբել  է երկու տասնյակից ավելի հռչակավոր երաժիշտների: Համերգին մասնակցած ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը խոսել է հրեաների ցեղասպանության մասին:

Արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել են ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ հայ եւ հրեա ժողովուրդների համատեղ պատասխանատվությանը:

Մանրամասները` տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում