ԴԴիանա Գասպարյան

Հայաստանի և Մոնտենեգրոյի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

Հայաստանի և Մոնտենեգրոյի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

Դեկտեմբերի 1-ին Սկոպիեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Մոնտենեգրոյի նորանշանակ ԱԳ նախարար Ֆիլիպ Իվանովիչի հետ։

Նախարարները երկուստեք վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերով և հիմնվելով առկա բարեկամական տրամադրությունների վրա՝ հնարավոր կլինի առավել հարստացնել երկու երկրների միջև երկկողմ օրակարգը։ Այդ նպատակով մատնանշվել են կոնկրետ ոլորտներ, որտեղ առկա է համագործակցության շոշափելի ներուժ. դրանք են հատկապես բարձր տեխնոլոգիաների, գիտության, կրթության և զբոսաշրջության բնագավառները։

Նշելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին ՀՀ կառավարության կողմից տրվող առաջնահերթությունը՝ նախարար Միրզոյանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել այս ոլորտում փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Պայմանավորվածություն է ձեռք բերել համադրել առաջարկությունները և դրանք քննարկել քաղաքական խորհրդակցությունների ձևաչափով, որոնց արդյունքներով նաև հնարավոր կլինի Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև ձևավորել համապատասխան իրավապայմանագրային բազա։

Քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում