ՄՄարիամ Մխիթարյան

Իսրայելական հետախուզությունը նպատակ ունի վերացնել ՀԱՄԱՍ-ի բոլոր առաջնորդներին ամբողջ աշխարհում. Wall Street Journal

Իսրայելական հետախուզությունը նպատակ ունի վերացնել ՀԱՄԱՍ-ի բոլոր առաջնորդներին ամբողջ աշխարհում. Wall Street Journal

ՀԱՄԱՍ-ի գրոհայիններն առաջիկա ժամերին կփորձեն հարձակվել Գազայի հատվածում տեղակայված իսրայելական ուժերի վրա, ինչպես նաև զանգվածային հրթիռակոծության ենթարկել Իսրայելի տարածքը, հաղորդում է իսրայելական բանակի «Գալեյ ՑԱՀԱԼ» ռադիոն՝ վկայակոչելով ռազմական աղբյուրները:

Wall Street Journal-ն էլ, հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին, գրում է, որ Իսրայելի հետախուզական ծառայությունները պատրաստվում են Գազայում պատերազմի ավարտից հետո ոչնչացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներին ամբողջ աշխարհում։

«Մշակվում են Լիբանանում, Թուրքիայում և Կատարում բնակվող ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին հայտնաբերելու ծրագրեր: Այժմ Իսրայելն աշխատում է Գազայի հատվածում շարժման առաջնորդներին բռնելու և վերացնելու ուղղությամբ»,- գրում է թերթը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում