ԱԱնժելիկա Ժամհարյան

Վարչապետն ընդունել է Amazon ընկերության տարածաշրջանային երկրների հանրային քաղաքականության գծով ղեկավարին

Վարչապետն ընդունել է Amazon ընկերության տարածաշրջանային երկրների հանրային քաղաքականության գծով ղեկավարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Amazon web services ընկերության տարածաշրջանային երկրների հանրային քաղաքականության գծով ղեկավար Ֆրանկո Սպիչիարելիին:

Վարչապետը կարևորել է Amazon ընկերության հետ համագործակցությունը և նշել, որ տեխնոլոգիական ոլորտի զարգացումը ՀՀ Կառավարության համար ունի առաջնահերթ նշանակություն: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Amazon-ի հետ փոխգործակցությունն ու ակտիվ երկխոսությունը կնպաստեն համատեղ ծրագրերի իրականացմանը:

Ֆրանկո Սպիչիարելին ընդգծել է Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունն ու հավելել, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ ակտիվ քննարկումների փուլում են:

Մասնավորապես, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել թվայնացման ոլորտում ծրագրերի իրականացմանն ու այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող համատեղ աշխատանքներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում