ՎՎարդուհի Հարությունյան

Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Գազայի հակամարտությունը

Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Գազայի հակամարտությունը

Բրյուսելում ընթացող ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ: Այդ մասին հայտնել է պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:

«Պետքարտուղար Բլինքենը և արտաքին գործերի նախարար Ֆիդանը քննարկել են Գազայի հակամարտությունը, ներառյալ՝ ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների հետագա ազատ արձակումն ապահովելու ջանքերը և մարդասիրական օգնության անխափան առաքումն ապահովելու անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ դիվանագետները քննարկել են նաև ԱՄՆ-ի և Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցների երկարամյա համագործակցության կարևորությունը և ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացումը, ինչը, ինչպես նշել է պետքարտուղար Բլինքենը, պետք է տեղի ունենա որքան հնարավոր է շուտ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում