ԼԼուսինե Մուրադյան

19 պետական կազմակերպություն և բուհ ձեռք կբերեն 60 գիտական սարք. ընդհանուր արժեքը՝ 930 մլն դրամ

19 պետական կազմակերպություն և բուհ ձեռք կբերեն 60 գիտական սարք. ընդհանուր արժեքը՝ 930 մլն դրամ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության երաշխավորված սարքերի/սարքավորումների ցանկը։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի արդյունքում հայաստանյան 19 պետական գիտական կազմակերպություններ և բուհեր Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ ձեռք կբերեն 60 սարք/սարքավորում՝ ընդհանուր 930 միլիոն դրամ արժողությամբ։

Ի գիտություն շահառու կազմակերպությունների՝ անհրաժեշտ է մինչև ս․թ․ նոյեմբերի 30-ը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հետ կնքել Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու պայմանագիրը (պայմանագրի ձև)։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում