ԼԼիլիթ Ասատրյան

Արփինե Սարգսյանը ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին ներկայացրել է ՆԳՆ ոլորտի բարեփոխումներն ու ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ընդունման գործընթացի մանրամասները

Արփինե Սարգսյանը ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին ներկայացրել է ՆԳՆ ոլորտի բարեփոխումներն ու ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ընդունման գործընթացի մանրամասները

Նոյեմբերի 20-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին և Մարդու իրավունքների պատասխանատու Բրենդա Վուկովիչին։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, Ներքին և Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ։ Արփինե Սարգսյանը ներկայացրել է Ներքին գործերի նախարարության բնագավառում իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների ընթացքը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման գործընթացի մանրամասներ։

Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ կարևորել է բարեփոխումներն ու այդ ուղղությամբ կատարված աշխատանքները։

Հյուրերը բարձր են գնահատել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման գործընթացի ուղղությամբ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կատարած աշխատանքը, ինչի հիման վրա էլ իրականացվում են նրանց օգնությունների տրամադրման միջոցառումներն ու այլ գործողություններ։

Հանդիպմանը քննարկվել են նաև ՆԳ ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումները, ծառայություններում կադրերի պատրաստման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում