ՎՎարդուհի Հարությունյան

Չինաստանի, Ճապոնիայի և Կորեայի ԱԳՆ ղեկավարները կքննարկեն համագործակցության կոնկրետ նախաձեռնություններ

Չինաստանի, Ճապոնիայի և Կորեայի ԱԳՆ ղեկավարները կքննարկեն համագործակցության կոնկրետ նախաձեռնություններ

Հարավկորեական Բուսան քաղաքում նոյեմբերի 26-ին տեղի կունենան Չինաստանի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները: Կքննարկվեն Պեկինի, Տոկիոյի և Սեուլի համագործակցության կոնկրետ նախաձեռնություններ:

Վան Իի, Յոկո Կամիկավայի և Պակ Չինի եռակողմ հանդիպման մասին հայտնել է Կորեայի Հանրապետության ԱԳՆ-ն:

Նման ձևաչափով արտգործնախարարների բանակցություններն առաջին անգամ տեղի են ունեցել 2007 թվականին։ Եռակողմ գագաթնաժողովներ չեն անցկացվել 2019 թվականից հետո:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում