Մենք հիմա փորձում ենք մեր բոլոր քայլերը, հարաբերությունները կառուցել՝ ՀՀ պետական շահերի վրա հիմնվելով և ՀՀ պետական շահերից ելնելով: Այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս է պատճառը, որ մենք խոսում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, մենք խոսում ենք խաղաղության օրակարգի մասին, մենք խոսում ենք փոխադարձ հարգանքի վրա ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները կարգավորելու մասին, մենք խոսում ենք ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները խորացնելու վերաբերյալ, մենք խոսում ենք ԻԻՀ-ի հետ հարաբերությունները խորացնելու վերաբերյալ: Մենք խորացնում ենք մեր հարաբերությունները Հնդկաստանի հետ: Մենք հարաբերություններ ենք կառուցում Չինաստանի հետ»,- նշեց վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում:









