Ցեղասպանությունը վերապրած Աստղիկ Թիթիզյան-Ալեմյանը նշել է 105-ամյակը

Ցեղասպանությունը վերապրած Աստղիկ Թիթիզյան-Ալեմյանը նշել է 105-ամյակը

Ամբողջ աշխարհում քիչ են մնացել Հայոց ցեղասպանությունը սեփական աչքերով տեսած ու դրանից փրկված մարդիկ: Նրանցից մեկը ԱՄՆ-ում բնակվող 105-ամյա Աստղիկ Թիթիզյան-Ալեմյանն է: Ցեղասպանությունից փրկվելով՝ հրաշքով հայտնվել է օվկիանոսից այն կողմ, ընտանիք ստեղծել ու պահպանել ինքնությունը:

Աստղիկ Թիթիզյան-Ալեմյանի ծննդյան օրը շնորհավորել է  նաեւ քաղաքային մամուլը: The Patriot Ledger պարբերականը գրում է, որ, չնայած պատկառելի տարիքին, ուշիմ ու հումորով կին է: Արթնանում է վաղ առավոտյան, հեռուստացույց դիտում, հյուրեր ընդունում, իսկ քնելուց առաջ պարտադիր աղոթք ասում:

Մանրամասները` տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում