ԼԼիլիթ Ասատրյան

Մոլդովական փողոցում մեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը․ տուժածներ չկան

Մոլդովական փողոցում մեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը․ տուժածներ չկան

Նոյեմբերի 24-ին` ժամը 01։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մոլդովական փողոցի թիվ 26 հասցեի մոտակայքում կայանած ավտոմեքենայի վրա էլեկտրական լարեր են ընկած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Դ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորման սյանը, որը շրջվել է ավտոմեքենայի վրա․ տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենայի վրայից հեռացրել շրջված սյունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում