ԼԼիլիթ Ասատրյան

Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ

Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը «Լուրեր»-ին հայտնել է.

«Մենք կդիտարկենք ՀԱՊԿ կանոնադրական մարմինների՝ ԱԳՆԽ, ՊՆԽ և ԱԽՔԿ նիստի և ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանի արդյունքներով ընդունված փաստաթղթերը և, հաշվի առնելով ՀԱՊԿ շրջանակներում առկա ընթացակարգերը, դրանց` ՀՀ կողմից միանալու հարցը»:

Հիշեցնենք, որ Մինսկում կայացել է ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը: Հայկական կողմը գագաթնաժողովին չի մասնակցում: Քննարկումների մեկնարկին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է՝՝ քննարկել են իրավիճակը Կովկասում: Մինչև այդ Բելառուսի արտգործնախարարը հայտարարել է, որ գագաթնաժողովից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմեկնի Երևան՝ ընդունված որոշումները հայ գործընկերներին փոխանցելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում