ԱԱնժելիկա Ժամհարյան

Կառավարությունը շարունակում է ՀՀ ճանապարհների վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը

Կառավարությունը շարունակում է ՀՀ ճանապարհների վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը

Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է պետական բյուջեով նախատեսված «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումներում կատարել վերաբաշխում:

Ըստ այդմ՝ գումար կուղղվի 9 ճանապարհահատվածի և տրանսպորտային 2 օբյեկտի հիմնանորոգման աշխատանքների մի մասը 2023 թ. իրականացնելու, 1 ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները ավարտին հասցնելու, 1 ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնելու, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայություններ մատուցելու, 2 ճանապարհահատվածում լրացուցիչ աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև 1 ճանապարհահատվածի և 2 տրանսպորտային օբյեկտի հիմնանորոգման աշխատանքների ավարտման կապակցությամբ չվճարված 5 տոկոսների վճարման համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում