ՎՎարդուհի Հարությունյան

ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո գլխավոր քարտուղարը կմեկնի Երևան՝ բոլոր որոշումները փոխանցելու հայ գործընկերներին. Ալեյնիկ

ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո գլխավոր քարտուղարը կմեկնի Երևան՝ բոլոր որոշումները փոխանցելու հայ գործընկերներին. Ալեյնիկ

Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը: Հայկական կողմը գագաթնաժողովին չի մասնակցում: Հանդիպմանն ընդառաջ Բելառուսի արտգործնախարարը հայտարարել է՝ այժմ ՀԱՊԿ-ում գլխավորը բոլոր անդամների համերաշխությունն ու միասնությունն է: Սերգեյ Ալեյնիկի խոսքով՝ երեկ կայացած քննարկումներում ՀԱՊԿ պետությունների ներկայացուցիչները համաձայնեցրել են մի շարք փաստաթղթեր, որոնք այսօր կներկայացվեն պետությունների ղեկավարներին:

Նա նշել է, որ գագաթնաժողովում կայացված բոլոր որոշումները լեգիտիմ են լինելու՝ չնայած հայկական կողմի բացակայությանը։ «Ես հեռախոսազրույց եմ ունեցել իմ հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, ի թիվս այլ հարցերի՝ քննարկել ենք որոշումների կայացման մեխանիզմները։ Մենք պայմանավորվել ենք, որ գագաթնաժողովից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմեկնի Երևան և վերջնական տեսքի բերված բոլոր որոշումները կփոխանցի հայ գործընկերներին: Հուսով ենք՝ նրանք կմիանան այդ փաստաթղթերին»,- ասել է Ալեյնիկը, հավելել, որ Մինսկում հայկական պատվիրակության բացակայությանը պետք է հանգիստ վերաբերվել։

Ավելի վաղ դաշինքի գլխավոր քարտուղարը տեղեկացրել էր, որ հայկական կողմը խնդրել է ՀԱՊԿ օրակարգից հանել Հայաստանին օգնության մասին փաստաթուղթը: Կառույցի քարտուղարության հաղորդագրության համաձայն՝ Հայաստան ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու մասին որոշման նախագծի ուղղությամբ աշխատանքները, սակայն, շարունակվում են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում