ՎՎարդուհի Հարությունյան

Հյուսիսային Կորեան խզել է Հարավային Կորեայի հետ լարվածության նվազեցման մասին համաձայնագիրը

Հյուսիսային Կորեան խզել է Հարավային Կորեայի հետ լարվածության նվազեցման մասին համաձայնագիրը

Հյուսիսային Կորեան խզել է 2018 թվականի սեպտեմբերի 19-ին Հարավային Կորեայի հետ ռազմական ոլորտում լարվածության նվազեցման մասին համաձայնագիրը՝ հայտարարել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարությունը:

«Մենք կհրաժարվենք բոլոր տարածություններում՝ ցամաքում, ծովում և օդում, ռազմական ոլորտում լարվածությունը նվազեցնելու համար ձեռնարկված միջոցառումներից և հզոր զորքեր ու ժամանակակից սպառազինություն կտեղակայենք սահմանամերձ շրջաններում»,- հայտնել են նախարարությունից:

Նախօրեին Հարավային Կորեան դադարեցրել էր ռազմական լարվածության նվազեցման վերաբերյալ այդ համաձայնագրի մի մասի գործողությունը՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի կողմից ռազմական հետախուզական արբանյակի արձակման: Կորեայի Հանրապետության վարչապետ Հան Դոկ Սուն հավանության է արժանացրել սահմանին հետախուզությունն ու դիտարկումը վերսկսելու առաջարկը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում