ԼԼիլիթ Ասատրյան

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Գարիկ Կարապետյանը դարձել է ոսկե մեդալակիր

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Գարիկ Կարապետյանը դարձել է ոսկե մեդալակիր

Մեքսիկայում տեղի ունեցած ծանրամարտի աշխարհի առաջնությունում ՀՀ հավաքական թիմի կազմում հանդես եկած 102 կգ քաշային կարգի ծանրորդ՝ Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը, անձնական մարզիչ՝ Ալեքսան Կարապետյան, երկամարտի 378 կգ արդյունքով դարձել է ոսկե մեդալակիր։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Ի դեպ, սա 2023 թվականի մրցաշրջանում շիրակցի մարզիկի նվաճած արդեն 3-րդ ոսկե տիտղոսն է։ Մինչ այդ Գարիկը չեմպիոն էր հռչակվել ապրիլին Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում և ապա հաղթող ճանաչվել օգոստոս ամսին Ռումինիայում անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում