ԼԼիլիթ Ասատրյան

Քննարկվել են քաղաքացիություն չունեցող անձանց հարցերը

Քննարկվել են քաղաքացիություն չունեցող անձանց հարցերը

Նոյեմբերի 17-18-ին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչները, Ծառայության պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ, մասնակցել են Ծաղկաձորում տեղի ունեցած «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված քարոզարշավ» ծրագրի շրջանակներում ապաքաղաքացիության և չփաստաթղթավորված անձանց հարցերով աշխատանքային խմբի հանդիպմանը։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից:

Արմեն Ղազարյանը ներկայացրել է ոլորտի լիազոր մարմնի կողմից տարվող աշխատանքները քաղաքացիություն չունեցող անձանց հարցերի ուղղությամբ, գործընթացի միտումները։ ՄՔԾ ԱՎՎ պետի պաշտոնակատար Մարիամ Գևորգյանը ներկայացրել է փաստաթուղթ չունեցող անձանց վերաբերող իրավական ակտերի օրենքի նախագիծը։

Օրենսդրական փաթեթում լրամշակումների գործընթացն իրականացվել է «Առաքելություն Հայաստան»-ի փորձագետների աջակցությամբ։ Աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցում էին նաև Ազգայի ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի, Երևանի քաղաքապետարանի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Արդարադատության նախարարության ՔԿԱԳ ներկայացուցիչներն, հասարակական կազմակերպությունների, իրավապաշտպան կառույցների պատվիրակներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում