ԱԱնժելիկա Ժամհարյան

Սելարայանը 3 գնդակով դարձել է Եվրո-2024-ի որակավորման փուլում մեր ընտրանու լավագույն ռմբարկուն

Սելարայանը 3 գնդակով դարձել է Եվրո-2024-ի որակավորման փուլում մեր ընտրանու լավագույն ռմբարկուն

Լուկաս Սելարայանը, գրավելով Ուելսի հավաքականի դարպասը, 3 գնդակով դարձավ Եվրո-2024-ի որակավորման փուլում մեր ընտրանու լավագույն ռմբարկուն: Այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից:

 

«Հատկանշական է, որ բոլոր գոլերն էլ Լուկասը խփել է Ուելսի հավաքականի հետ կայացած ընտրական երկու հանդիպումներում:

 

Սելարայանն ընդգրկվեց ազգային հավաքականում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ Ուելսի ընտրանու դարպասը գրավելով 31 տարեկան 151 օրականում:
 
Այստեղ ռեկորդակիրը Սարգիս Հովսեփյանն է, ով հավաքականում աչքի է ընկել 36 տարեկան 311 օրական հասակում՝ 2009 թ. գրավելով բելգիացիների դարպասը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում