ԼԼիլիթ Ասատրյան

Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։

 

Լանջիկ-Մաստարա և Ծիլքար-Ռյա Թազա ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

Ալագյազ-Արթիկ, Լանջիկ-Մաստարա, Ծիլքար-Ռյա Թազա ավտոճանապարհներին, Աշոցքի և Լանջիկի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում