ՎՎարդուհի Հարությունյան

Ռուսաստանի և Տաջիկստանի նախագահները քննարկել են առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում գործակցությունը

Ռուսաստանի և Տաջիկստանի նախագահները քննարկել են առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում գործակցությունը

Վլադիմիր Պուտինը Մոսկվայում բանակցություններ է վարել Տաջիկստանի նախագահի հետ։ Նա շնորհակալություն է հայտնել Էմոմալի Ռահմոնին Տաջիկստանում ռուսաց լեզվի զարգացման և երկկողմ հարաբերությունների խորացման համար:

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Տաջիկստանում ռուսալեզու դպրոցների համար դասագրքեր գնելու նպատակով Մոսկվան տարեկան 200 մլն ռուբլի կհատկացնի։

Նախագահների օրակարգում են եղել նաև առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում գործակցության հեռանկարը, երկկողմ ռազմավարական գործընկերության առանցքային հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում