ԼԼիլիթ Ասատրյան

Լենինգրադյան փողոցի 52 հասցեում կփակցվի ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Յուրի Սահակյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ

Լենինգրադյան փողոցի 52 հասցեում կփակցվի ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Յուրի Սահակյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ

Երևանի ավագանին 49 կողմ, 2 դեմ, 2 ձեռնպահ ձայներով հավանություն տվեց հայ բանաստեղծ, մանկագիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Յուրի Սահակյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Լենինգրադյան փողոցի 52 հասցեում փակցնելու վերաբերյալ նախագծին:

Նիստի ժամանակ նշվեց, որ միջնորդությունը ներկայացվել է նրա որդու՝ Հակոբ Սահակյանի կողմից: Հուշատախտակի հետ կապված բոլոր ծախսերը հոգում է ընտանիքը:

Նշենք, որ Յուրի Սահակյանը ծնվել է 1937 թվականի հուլիսի 22-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Չայլու գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, 1966 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։

1971-1973 թվականներին մասնակցել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտին կից գրականության բարձրագույն դասընթացներին։

Աշխատել է Երևանի հեռուստատեսության ստուդիայում, «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի խմբագրությունում, Հայաստանի գրքասերների ընկերությունում, «Սովետական գրող» և «Արևիկ» հրատարակչություններում։

1999 թվականին «Այբբենարանի ուղեկից» մանկական բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է Հայաստանի Հանրապետության «Ոսկե եղեգն» պետական գրական առաջին կարգի մրցանակի։

2012 թվականին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև բազմամյա վաստակի և ստեղծագործական նվաճումների համար Յուրի Սահակյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի կոչում։

2017 թվականին շնորհվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալ:

2018 թվականին շնորհվել է Արցախի Հանրապետության Մշակույթի և արվեստի վաստակավոր գործչի կոչում։

Մահացել է 2019 թ. նոյեմբերի 24-ին։

Առաջին բանաստեղծությունը տպագրել է «Սովետական Ղարաբաղ» թերթում։ Առաջին գիրքը լույս է ընծայել 1966 թ. «Սովետական գրող» հրատարակչությունում։

Հայաստանի գրողների միության անդամ է 1968 թվականից։

Յուրի Սահակյանի բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, շվեդերեն, իսպաներեն, սերբերեն, լիտվերեն, բուլղարերեն, աբխազերեն, ադրբեջաներեն, ուկրաիներեն: Նրա բանաստեղծությունների հիման վրա գրվել են բազմաթիվ երգեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում