ԼԼիլիթ Ասատրյան

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 35 տրանսպորտային միջոց

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 35 տրանսպորտային միջոց

Նոյեմբերի 20-21-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Մասնավորապես՝ Սպիտակ քաղաքում, Հարթավան, Ամասիա, Ծաղկահովիտ գյուղերում, Սարավան-«Զանգեր», Թաթուլ-Հացաշեն, Մարալիկ-Պեմզաշեն, Ապարան-Քուչակ, Դիլիջան-Սևան ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 35 տրանսպորտային միջոց և 58 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում